▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասուն Միքայելյանը քաղաքական հոգեվարքի մեջ է

Կայքերից մեկին տված հարցազրույցում Հրազդանի քաղաքապետ դառնալու հավակնություն ունեցող Սասուն Միքայելյանը նշել է, որ եթե իրեն թույլ տան, ապա ինքը կջախջախի իր մրցակիցներին: 
Ամբողջ խնդիրն այն է, որ եթե նույնիսկ Սասունին թույլ տան, ապա այդ դեպքում էլ ինքն այլևս ի զորու չէ որևէ մի թեկնածուի ջախջախելու: Այ ուրիշ բան, որ վերջին 4 տարում Սասունին նախ գործող քաղաքապետը ջախջախեց, ապաև ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը, ով Սասունին հաղթեց 9000 ձայնի տարբերությամբ: Հիմա էլ Սասունը Երևանից տղա է բերել հրազդանցանիների վրա՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Կարծես թե հրազդանցին պետք է ձայն տա ոչ թե Սասունին, այլ Նիկոլին: Նույն Սասունը բողոքում է իշխանությունից, բայց մոռանում է, թե ինչեր էր ինքն անում երբ ՀՀԿ անդամ էր մինչև 2008թ-ը: Սասունը մոռանում է, թե ոնց էր աջ ու ձախ ծեծի ենթարկում իր քաղաքական հակառակորդներին ու նրանց թիմակիցներին, մոռանում է, որ բոլոր ընտրություններում ինքը չի հաղթել, այլ 2 անգամ Մխիթար Հարությունյանը, մեկ անգամ Արայիկ Մարգարյանը, բայց Սերժ Սարգսյաին բարի կամքով մանդատը տրվել է իրեն: Սասունը մոռանում է, թե ինչպես իր թաղի տեղամասերից մեկում արկղից հանել էին 1000 քվեաթերթիկ ավելի, քան ընտրողների թիվն էր: Սասունը իր կեղծիքներն ու վայրագությունները մոռացել է: Վատ է պարոն Սասուն, շատ վատ է, եթե դուք մոռացել եք, հրազդանցիները չեն մոռացել: 
Դե ինչ վերաբերում է գործող քաղաքապետին, ապա նա ու Սասունն իրար իսկապես արժեն: Երկուսն էլ թալանել, կեղծել ու քանդել են Հրազդանը, բայց ուզում են նորից ընտրվեն, որ շարունակեն թալանը: Չի ստացվի:

 

Արթուր Վահանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее