Անդրադառնալով Ազգային ժողովի երեկվա՝ «գազային» քննարկումների լարվածությանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը քաղաքական մեծամասնությանը այսօր սթափության կոչ արեց՝ասելով, որ դանակը ոսկորին է հասնում եւ գեղարվեստական ձեւակերպումներից հեռու մնալ է պետք:
«Կարծում եմ, նա պետք է սթափության կոչ անի ԲՀԿ-ի իր գործընկերներին, ովքեր միգուցե սաստիկ ցրտերից կորցրել են հիշողությունը եւ մոռացել, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող լինել ընդդիմադիր»,-ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել: