▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ բուռն էին զգացողություններս, երբ մեքենան մեր բակում տեսա. Լիլի Սարգսյան

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը երեկ իր Instagram-ի էջում մեքենայի լուսանկար էր տեղադրել` մակագրելով «Շնորհակալ եմ»: Գեղեցկուհու այս քայլից հետո անմիջապես տարատեսակ ասեկոսեներ տարածվեցին: Մինչ շատերը Լիլիի նվերը վերագրում էին նրա հնարավոր սիրելիին կամ երկրպագուին, Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ և տեղեկացավ, թե նվերն իրականում ում կողմից է:

«Մեքենան իմ ամանորյա նվերն է` հայրիկիս կողմից: Պետք է խոստովանեմ, որ թեև հայրս անընդհատ հետաքրքրվում էր, թե ինչ մակնիշի մեքենա եմ սիրում, սակայն նվերն իսկապես ինձ համար անակնկալ էր: Շատ բուռն էին զգացողություններս, երբ մեքենան մեր բակում տեսա: Հայրս ասաց դուրս արի բակ, իսկ արդեն դրսում հասկացա, որ իմ Ձմեռ պապը Ամանորից մի քանի օր շուտ է նվերս ուղարկել: Հայրս գիտեր, որ շատ եմ սիրում թե այս մակնիշը, թե սև գույնը»,- ժպիտով պատմեց Լիլին:

Հարցին, թե տարատեսակ ասեկոսեները ի՞նչ անդրադարձ են ունեցել նրա վրա, պատասխանեց.

«Այո, շատերը երեկվանից սկսեցին խոսել, հարցեր բարձրացնել, թե ում նվերն էր այդ շքեղ մեքնենան, սակայն պետք է ասեմ, որ մեքենան իրականում այնքան էլ շքեղ չէ, այն շատ թանկարժեք չէ, իսկ այ ապագայում ինքս աշխատելով` ինձ համար շքեղ մեքենա կգնեմ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее