▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ չոր խոսակցություն է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև. «Հրապարակ»

Ծաղկաձորում ձմեռային համահայկական խաղերի բացմանը մասնակցել են նաեւ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բացումից հետո շատ չոր խոսակցություն է տեղի ունեցել երկուսի միջեւ` ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան առանձնատանը: Որոշ տեղեկություններով,  Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ կոշտ որակումներ է օգտագործել՝ «եկել ես ըստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» ոգով, սակայն ոչ թե ձմեռային խաղերի, այլ առաջիկայում սպասվելիք բողոքի ակցիաների եւ դրանց ԲՀԿ-ի մասնակցության մասով: Ծառուկյանն էլ իր հերթին դժգոհել է ցեմենտի գործարանի շուրջ կատարվող իրադարձություններից՝ ջրի անջատումից, խնամոնց սատկած ձկներից: Կողմերը, ըստ մեր աղբյուրների, բաժանվել են խիստ լարված: Այնքան, որ հաջորդ օրը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստին Ծառուկյանը չի մասնակցել: Ավելին` իմանալով, որ ԲՀԿ խմբակցությունը ԱԺ ժամանակավոր որոշ հանձնաժողովների «պահով» այդ օրը ոտը շատ է «գազին» դրել, ԲՀԿ ղեկավարը հանդիմանել է, ասելով. ասինք գազ տվեք, չասինք` էդքան:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее