vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Զարյայի» դեմ հանդիպմանն իր առաջին գոլը խփեց մանկունյանցիների կազմում, որն օգնեց թիմին դուրս գալ հաջորդ փուլ:
«Այս գոլին ես շատ էի սպասել: Հուսով եմ՝ հաջորդ գոլս կլինի «Օլդ Թրաֆորդում», քանի որ ուզում եմ գոլի հեղինակ դառնալ տնային խաղում:
Առաջին խաղակեսում փոքր-ինչ բարդ էր, մենք չէինք կարողանում վերջին փոխանցումը հասցնել: Երկրորդ կեսում այլ էր»,- ասել է Մխիթարյանը: