football365.am-ը գրում է. «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը երկրորդ երիտասարդությունն է ապրում: 29-ամյա ֆուտբոլիստը, ով ամռանը փոխեց ակումբը, անմիջապես դարձավ բաշկիրյան թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Դենիսը նրանցից մեկն է, ում վրա հաշվարկ է կատարում թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը: Ըստ ռուս մասնագետի՝ Թումասյանն ամենաչգնահատված պաշտպաններից մեկն է ռուսական առաջնությունում եւ իր ներկայիս մակարդակով ունակ է տեղ զբաղեցնել Ռուսաստանի հավաքականում: Ինքը՝ Դենիսը, առաջվա պես շատ է ուզում հանդես գալ Հայաստանում ու սպասում է իր շանսին, ինչը՝ «Լոկոմոտիվի» հետ գերազանց հանդիպումից հետո (0-0):
- Այդ ժամանակվանից 2 տարի է անցել: Հայաստանի հավաքականում հանդես գալու ցանկությունը չի՞ անհետացել:
- Իհարկե՝ ոչ: Ինչու՞ պետք է անհետանա: Ես հավաքականի ոչ մի հանդիպում բաց չեմ թողնում, շատ ապրումներ եմ ունենում թիմի համար, որը շատ մեծ ներուժ ունի, կայքերում մշտապես հետեւում եմ հայկական լուրերին: Ո՞վ չի ցանկանա հանդես գալ այդպիսի թիմում: Եվս մեկ անգամ ընդգծեմ. այն ժամանակ չեմ կարողացել գալ ակումբի արգելքի պատճառով: Իմ չգալու համար ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից, թիմից եւ Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում