Աշխարհահռչակ BBC-ն անդրադարձել է աշխարհում հայտնի ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին: «Քիմ Քարդաշյանը աշխարհի ամենահայտնի հեռուստատեսային ռեալիթի շոուներից մեկի աստղն է` հայկական ծագմամբ: Նա հայտնի բրենդ է հանդիսանում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում` շնորհիվ ռեալիթի շոուի և համացանցում տեղ գտած սկանդալային սեքս-վիդեոների: Շատ մարդիկ սրտի տրոփյունով են սպասում նրա կյանքի ցանցակած փոփոխությանը»,- երեկ հրատարակված հոդվածում գրում է BBC-ն:
Կայքը հիշեցնում է, որ բոլորվին վերջերս այնպիսի աշխարհառչակ լրատվամիջոցներ, ինչպիսիք են իրենք են, Washington Post-ը և Le Figaro-ն հայտնեցին Քիմի հղիության մասին լուրը:
«Քարդաշյանը, իսկապես, հայուհի է: Նրա ծնողները, նույնիսկ, նախատատերն ու պապերը հայ են»,- գրում է BBC-ն և փորձում պարզել, թե Քիմի մասին ինչ են մտածում նրա հայրենակիցները:
BBC-ի` ազգությամբ հայ լրագրող Արմեն Շահբազյանը գրում է, որ Քիմ Քարդաշյանի նկարը անգամ Երևանի ավտոլվացման կետերի վրա է: «Հայերը Քիմին հաճախ համեմատում են հայկական ծագում ունեցող Շառլ Ազնավուրի հետ, ումով հպարտանում են, իսկ Քիմին շատերը տեսնում են բացասական ֆոնի ներքո: Նրանք չեն ցանկանում, որ նա ներկայացնի իրենց երկիրը: Պատճառը նրա` «սեքսուալ կյանքի ցուցադրությունն ու սկանդալային վիդեոներն են: Բացի այդ` հայերը չեն ցանկանում, որ աշխարհը մտածի, թե իրենց ազգության մնացած մարդիկ նման են Քիմ Քարդաշյանին»,- նման եզրահանգման է եկել BBC-ի լրագրողը` հավելեով, որ իհարկե կան նաև նրանով հպարտացող հայեր:
Հոդվածը եզրափակվում է մտքով, որ այն հայերի համար, ովքեր չեն հպարտանում Քիմով, միշտ կան անհատականություններ, ինչպիսին գրոսմայստեր Լևոն Արոնյանն է, որոնցով հպարտանում են հայերը: