▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հայտնի հյուր ենք ունենալու ֆուտբոլի ասպարեզից.Վանեցյանը՝ ՀՖՖ-ի աշխատանքների և չարաշահումների մասին

«Առաջիկայում հյուր ենք ունենալու ֆուտբոլի ասպարեզից, շատ հայտնի մարդ է»,- . այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցի ժամանակ ասել է ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ եթե վերականգնողական կենտրոնի տղաները ցանկանան, կարելի է հանդիպում կազմակերպել նրանց հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ արդյո՞ք ճիշտ են լուրերն այն մասին, չարաշահումներ են եղել և հիմա ստուգումներ են իրականացվում, պատասխանել է.

«Նման բան չեմ կարող ասել, որ նախկին ղեկավարների չարաշահումներն ենք բացահայտում։ Նոր ղեկավարություն է եկել, իսկ ֆուտբոլի ֆեդերացիան մեծ տնտեսություն ունի։ Իհարկե, այդ տնտեսությունն ստուգվում է, նայվում է՝ ինչն է պակաս։ Ես չեմ ասում, որ պակաս բան կա, վատնած գումարներ։ Ո՛չ, դա սովորական գործընթաց է, որ պետք է նոր ղեկավարությունն անի»։

 

 

 

 

 

 

 

 

 

Վանեցյանը նշել է, որ ֆեդերացիան այժմ մեծ աշխատանք է կատարում.

«Կարծում եմ՝ դրական ձեռքբերումներ ենք ունենալու մեր ֆուտբոլում։ Լրջագույն մասնագետներ ենք ներգրավել ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանից՝ ֆուտբոլը զարգացնելու համար։ Կարծում եմ՝ առաջիկա մի քանի տարիներին ունենալու ենք լուրջ արդյունքներ։ Շինարարություն ենք անելու, կառուցելու ենք շորջ 700 փոքր դաշտեր՝ հանրապետության ողջ տարածքում, որպեսզի մասսայականացնենք ֆուտբոլը։ Դրա հետ մեկտեղ կառուցելու ենք ֆուտբոլային դպրոցներ, նոր ակադեմիա, մարզադաշտ։ Դա շատ մեծ գումարների հետ է կապված։ Ուզում եմ ասել, որ դա հանրության կողմից քննադատության առիթ է դարձել։ Նշում են, որ այդ գումարը պետք է այլ բանի վրա ծախսենք։ Ուրեմն ՀՖՖ-ի ֆինանսավորումը ՀՀ բյուջեից կազմում է 0 դրամ։ ՀՖՖ-ն ՀՀ պետական բյուջեից որևէ գումար չի ստանում, ընդհակառակը՝ վճարում է հարկեր և լցնում ՀՀ պետական բյուջեն։ ՀՀՖ-ն գումարներն ստանում է ՖԻՖԱ-ից և ՈՒԵՖԱ-ից, ինչպես նաև իր կողմից իրականացվող միջոցառումներից ստանում է շահույթ։ Եթե որևէ մեկը կասի այդ գումարները ուրիշ տեղ ծախսեք, չենք կարող ծախսել, քանի որ գումարները տրվում են նպատակային։ Մենք պետք է համոզենք մարդկանց, որ կարողանանք այդ գումարները Հայաստան բերել»։

Կարդացեք նաև՝ ԱԱԾ-ն հայտարարություն կանի Քոչարյանի բիզնեսների վերաբերյալ

Մեծ սիրով ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանքի կընդունենք բուժում ստացած զինծառայողներին. Վանեցյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее