▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ ուրախ եմ, որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին». Նատալյա Ռոտենբերգ

«Ուժը Հայրենյաց» կուսակցության անդամ Նատալյա Ռոտենբերգն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրության հետընտրական արդյունքներին․ «Ընտրությունները վերջացան, կյանքի նոր փուլ սկսվեց։ Շատ ուրախ եմ, որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին, թող դա նվեր լինի նրանց և բոլոր այն մարդկանց համար, որոնք ընտրեցին իրենց, բայց և պատիժ բոլոր նրանց համար, ովքեր չեկան ընտրության՝ որոշելու Երևանի ճակատագիրը: Մարդիկ ընտրեցին իրենց նմաններին, իսկ ով չմասնակցեց, դավաճանեց իր հայրենիքը։

Հիմա մի լացեք և մի բողոքեք, դուք ինքներդ կայացրիք ձեր որոշումը, Աստված վկա։
Դուք ոչինչ չեք արել ձեր երկրի և ձեր քաղաքի համար, այնպես որ, նստեք և դիմացեք։

Խավարը կրկին հաղթեց լույսին»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее