▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սատանա չենք փնտրել երբեք, պետք չէ չափազանցնել. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը՝ անդրադառնալով «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործին, նշել է․

/filemanager/uploads/2021/03/week-3/Tigran_Harutyunyan.jpeg

«Հեռու եմ այն մտքից, որ բացարձակ սխալ ուղղությամբ ենք գնացել։ Էջը մուտք գործելու թույլտվություն ունեն մի քանի անձինք և տպավորություն է ստեղծվում, որ էջը շարունակում է գործել որպես «Գագիկ Սողոմոնյան» առանձին անհատ»,- ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այդ գործով նախաքննություն է ընթանում և ամբողջ շրջանակը պարզ կլինի նախաքննության ընթացքում։

Լրագրողի այն դիտարկմանը, որ նախկինում ԱԱԾ մեկուսարանում եղել են այնպիսի հանցագործներ, որոնք լուրջ վտանգներ են ներկայացրել պետության համար, իսկ այժմ ԱԱԾ-ն ֆեյքերով է զբաղվում, սատանաներ է բռնում, Հարությունյանը պատասխանել է.

«Սատանա չենք փնտրել երբեք, պետք չէ չափազանցնել։ Խնդիրը մեկ ֆեյքով չի սահմանափակվում, խնդիրը նրանում է, որ մեդիադաշտում ունենք բավականին ագրեսիվ ստի տարածման փորձեր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее