Մինչեւ սեպտեմբերի 30-ը Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը գործելու է. ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը գործելու են:
Այս մասին "Իրավունքի" հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ-ի այսօրվա որոշմանն ասել է Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն, ապա հավելել է.
- Ես հասկանում եմ իհարկե, որ իմ մեկնաբանությունը շատերի դուրը չի գա, բայց այնուամենայնիվ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը շարունակելու են գործել, անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, ում դուրը ոչ:
- Դա նշանակում է, որ հինգ տոկոսները ե՞ւս նորից պահվելու են:
- Այո, մինչեւ սեպտեմբերի 30-ը անպայման:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում