▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ դատավորների՝ պատվավոր հեռանալու ինստիտուտ ենք ներդնում․ Ռուստամ Բադասյան

Դիտեք նաև՝ 

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է կամավոր հիմքով ՍԴ դատավորներին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրաժարական տալ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, եթե ՍԴ նախագահը և դատավորները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

«Սա ըստ էության Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է Կառավարության կողմից։ Այս կարգավորումները ուղարկվել է նաև Վենետիկին հանձնաժողով և ստացել ենք իրավական կարծիք»,- ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Այնուհետև նա ներկայացրեց այլ երկրների փորձը, որոնք ուսումնասիրվել է նախագիծը մշակելիս։ Ըստ Արդարադատության նախարարի՝ Սահմանադրական դատարանի գործող կազմը ցածր վստահություն ունի հանրության մոտ։ Ռուստամ Բադասյանը ելույթում ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներից ձերբազատվելու խնդիր Կառավարությունը չի դնում, այլ պատվավոր հեռանալու ինստիտուտ են ներդնում, պահպանելով նրանց սոցիալական երաշխիքը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее