▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով օգոստոսի 29-ին նշանակված ՍԴ նիստը չի կայանա։

Սահմանադրական դատարանից հայտնում են, որ Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգել ՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։ Դատաքննությունը նշանակվել է սեպտեմբերի 3–ին ժամը 11։00–ին։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով պետք է քննի Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Քոչարյանը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее