«Իմ քայլը» երաշխիքներ չունի, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ–ն ինչ որոշում կկայացնի։ Այս մասին ԱԺ–ում Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու «Իմ քայլի» նախագծի ներկայացման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ 
«ՍԴ-ն Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իր կարծիքը` թե՛ այո–ն, թե՛ ոչ–ը, պետք է հիմնավորի։ Այդ հարցը ՍԴ դատավորների կամ անդամների ցանկության հարցը չէ։ Այսինքն` ինչ դիրքորոշում էլ կայացնեն, այն պետք է լինի պատճառաբանված»,–ասաց նա։ Մանրամասն՝ տեսանյութում:


