▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սև արկղի» տվյալներից մեկի ստացումը չի նշանակում` ուսումնասիրությունն ավարտվել է. Արծրուն Հովհաննիսյանը՝ Սու-25-ի վթարի մասին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

«Վթարված Սու-25 ի Սև արկղի տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում ողջ տվյալների ուսումնասիրությունը ավարտվել է։ Նման տվյալները շատ են։ Կա քննություն իրականացնող մարմին, որը ավարտելով քննությունը ըստ անհրաժեշտության կհայտնի արդյունքները»։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։

Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее