▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանա լճի ջրիմուռների ծաղկման պրոցեսը քչացել է, բայց ջուրն ինքնամաքրված չէ

 

«Ջրիմուռները սկսել են մահանալ, բայց նստում են հատակին, որոշ տեղերում սկսվում է փտեցման պրոցեսները, որը կլանում է թթվածինը, բայց անպես չէ, որ ամբողջությամբ վերացել է»,- այս մասին այսօր՝ հուլիսի 17–ին,  մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը հավելելով, որ աշնանն ընդհանրապես  տեղի է ունենում կապտականաչ ջրիմուռների  զարգացում։ Մեկ տարում հնարավոր չէ այնպես անել, որ ընդհանրապես կանխեն ջրիմուռների ծաղումը.

 

 «Մեկ տարում հնարավոր չէ, բայց պետք է սկսել ափամերձ գոտիների մաքրումը ու տարեցտարի կունենանք լավացում։ Եթե դա չարվի, կգնա վատացում, քանի որ  հատակին  կուտակված օրգանական նյութը մյուս տարի խառնման ժամանակ կմտնի պրոցեսների մեջ»։

Ըստ Գաբրիելյանի, պետք է կատարել Սևանի պահանության համար օրենքով նախատեսված միջոցառումները, որը պարտավոր են անել համապատասխան կազմակերպությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее