«Սևանա լճի մասին օրենքով Սևանի ավազանի 150 մետրանոց շերտը էկոտարածք է և պատկանում է պետությանը: Հիմա այլ պատկեր ենք տեսնում: Համաձայն լուրերի այս ափին սա է դղյակ կառուցում, այն ափին` նա»,-այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղելով հետևյալ հարցը.
«Արդյոք շարունակվո՞ւմ է ափամերձ տարածքը մնալ պետական սեփականություն` համաձայն Սևանի մասին օրենքի 3-րդ և 4-րդ կետերի»:
Ի պատասխան հարցի` Բնապահպանության նախարարը պատասխանեց, որ համաձայն վարչական բաժանման տարածքները համարվում են համայնքի սեփականություն և բոլոր տարաքները վարձակալության են տրված, ոչ թե սեփականաշնորհված են: