Եվրոպական Միությունն հանուն Սևանի ծրագրի շրջանակներում արդեն տևական ժամանակ Սևան քաղաքում գործող Բիզնես կենտրոնն իր գործունեությամբ աչքի է ընկնում ,ոչ միայն Գեղարքունիքի մարզում ,այլև Հայաստանի տարբեր մարզերում: Իր տեսակով եզակի այս կենտրոնը նոր հնարավորություն է սկսնակ գործարարների տարբեր ոլորտներում խորհրդատվության , աշխատանքների համակարգման , բիզնես նախագծերի մշակման և այլ հարցերում :

Այսօր աշխատանքային այցով Սևանի բիզնես կենտրոնում էին «ԵՄ-ն Սևանի համար ` բիզնես զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովը , ԵՄ Արևելյան համագործակցության ծրագրի ղեկավար Վիոլո Կալաբրեսեն , ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Հոա-Բին Ադջեմյանը, փորձագետ Հ. Լոզանոն, Հայաստանում «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» քարտուղարության նախագծի համակարգող Սևակ Հովհաննիսյանն ու կրտսեր փորձագետ Լիլիթ Ափյանը :
Քննարկվեցին կենտրոնի հետագա անելիքները , ընթացիկ պլանները , կատարված աշխատանքները ,նոր հնարավոր կապերի ստեղծման ուղիները, հնարավոր համագործակցությունները այլ ծրագրերի հետ :
Աշխատանքային այցը արդյունավետ էր և բովանդակալից:
Արմինե Մելքոնյան


