▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեդա Թութխալյանը Ռուսաստանի ընտրանուն օլիմպիական ուղեգիր պարգևեց

Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազոյում մեկնարկել է օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող սպորտային մարմնամարզության աշխարհի 46-րդ առաջնությունը:

Հայաստանի 4 պատվիրակների ՝ Արթուր Դավթյանի ,Հարություն Մերդինյանի ,Վահագն Դավթյանի և Հուրի Գեբեշյանի հետ միասին առաջնության մեդալների ու օլիմպիական ուղեգրի համար պայքարողների թվում է նաև կանանց Ռուսաստանի հավաքականում ընդգրկված 16-ամյա Սեդա Թութխալյանն ,ով գյումրեցի անվանի սամբիստ ՝աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է:

Երեկ ավարտվեց կանանց առաջնության որակավորման փուլը: Սեդա Թութխալյանն իր վստահ ու համարձակ ելույթով հմայեց ու գերեց շոտլանդացի խստապահանջ երկրպագուների սրտերն ու մեծապես օգնեց իր թիմին որակավորման փուլում գրավելու 2-րդ տեղն և օլիմպիական խաղերին մասնակցելու առավելագույն ՝ 5 ուղեգիր նվաճելուն:

Հիշեցնենք ,որ Գլազգոյում օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստանում թիմային պայքարում 1-8-րդ տեղերը գրաված ընտրանիները:

Իսկ ահա այստեղ 9-16-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները օլիմպիական ուղեգիր նվաճելու դեռ ևս մեկ հնարավորության էլ կունենան: Գլազգոյում թիմային պայքարում օլիմպիական ուղեգրի արժանացան հետևյալ 8 հավաքականները ՝

1.ԱՄՆ ՝236,611 միավոր ,

2.Ռուսաստան ՝ 231,437,

3.Անգլիա՝ 227,162,

4.Չինասատան ՝ 225,127,

5.Իտալիա՝224, 452,

6.Ճապոնիա՝ 223,863,

7.Կանադա՝222,78,

8.Հոլանդիա՝ 222,354:

Իսկ 9-16-րդ տեղերը գրավեցին Բրազիլիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի , Ռումինիայի, Ավստրալիայի, Կորեայի և Շվեյցարիայի ընտրանիները:

Վերջիններս օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորության էլ կունենան 2016թ ապրիլին Բրազիլիայում ընթանալիք օլիմպիական ընտրական վերջին մրցաշարում, որտեղ ուժեղագույնը ճանաչված 4 հավաքականներ իրավունք կստանան Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու:

Հիշեցնենք ,որ հոկտեմբերի 27-ին կկայանա կանանց առաջնության թիմային մրցումների եզրափակիչը ,որին մասնակցող 24ուժեղագույն հավաքականներ կվիճարկեն ստուգատեսի մեդալները:

Կանանց բազմամարտի մրցաշարում 192 մասնակիցների թվում էին երկու հայ մարմնամարզուհիներ:Այստեղ գերազանց ելույթ ունեցավ Ռուսաստանի հավաքականի նորեկ , նման պատասխանատու ստուգատեսում առաջին անգամ հանդես եկած Սեդա Թութխալյանը:

Դեռատի հայ մարմանամարզուհին 56,599 միավոր ցուցանիշով գրավեց պատավաբեր 6-րդ տեղն ու իրավունք ստացավ հոկտեմբերի 29-ին մասնակցելու կանանց բազամարտի եզրափակիչ փուլին ,որտեղ որակավորման փուլում աչքի ընկած 24 ուժեղագույնները կխաղարկեն այս մրցաձևի մեդալները: Հայաստանը ներկայացնող ամերիկահայ մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանն ,ով այս տարի Ֆրասիայում ընթացած Եվրոպայի առաջնությունում հաջող էր հանդես եկել ու կարողացել էր բազմամարտում եզրափակիչ փուլ հասնել և այնտեղ 19-րդ տեղը գրավել, այստեղ չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Նա արձանագրած 51,965 միավոր արդյունքով 192 մասնակիցների մեջ 68-րդ տեղը գրավեց: Առավել հաջող էր Հուրի հենացատկում ցույց տված արդյունքը ՝14,1:

Իսկ ահա կանանց բազամարտի որակավորման փուլում ուժեղագույն ութնյակն այս տեսքն ունեցավ՝

1. Սիմոնե Բիլես ,ԱՄՆ՝61,598 միավոր ,

2. Ջուլյա Ստեյնգրուբեր ,Շվեյցարիա՝ 57,64,

3.Գաբրիելա Դուգլաս,ԱՄՆ՝ 57,516,

4. Էլիզաբեթ Բլեք ,Կանադա՝ 57,299,

5.Լիկե Վեվերս ,Հոլանդիա՝ 56,733,

6.ՍԵԴԱ ԹՈՒԹԽԱԼՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 56,599,

7.Ամի Թինկլեր, Անգլիա՝ 56,466,

8.Ռուբի Հարրոլդ,Անգլիա՝ 56,398,

...68.ՀՈՒՐԻ ԳԵԲԵՇՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 51,965 ՄԻԱՎՈՐ:

Սեդա Թութխալյանը առանձին գործիքներ վրա 201մասնակիցների շարքում այսպիսի արդյունքներ գրանցեց ՝

Հենացատկ՝ 14,9 միավոր՝ 9-րդ տեղ ,

Տարբեր բարձրության զուգափայտերի՝14,066՝20-րդ տեղ, Հավասարակշռության գերան ՝ 14,533միավոր ՝5-րդ տեղ,

Ազատ վարժություններ ՝ 13,1միավոր ՝ 83-րդ տեղ:

Թութխալյանը հավասարակշռության գերանի վրա վարժությունում մտավ եզրափակիչ ու նոյեմբերի 1-ին 8 ուժեղագույնների շարքում կվիճարկի առաջնության մեդալները:

Հավելենք,որ տղամարդկանց բազմամարտի և առանձին գործիքների որակավորման մրցումներն անցկացվելու են հոկտեմբերի 25-26-ին :

Դրանց մասնակցող Արթուր Դավթյանը հանդես կգա բազմամարտի , Հարություոն Մերդինյան՝ նժույգթափերի , իսկ Վահագն Դավթյանն էլ ՝ օղակների վրա վարժության որակավորման փուլի մրցումներին:

Հավելենք , որ մեր մարմնամարզիկները Գլազգոյում հանդես են գալիս մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և նրա օգնական Սոս Սարգսյանի ղեկավարությամբ: ԱՄՆ-ից Շոտլանդիա է ժամանել նաև Հուրի Գեբեշյանի աձնական մարզիչ ՝Լևոն Կարախանյանը:

Հիշեցնենք ,որ Գլազգոյում բազմամարտում օլիմպիական ուղեգրի են արժանանում 1-25-րդ, իսկ առանձին գործիքների վրա , միայն մրցանակային եռյակում տեղեր զբաղեցրած մարզիկները:

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее