Այսօր ԱԺ էթիկայի հանձաժողովը քննարկելու է Հայկ Բաբուխանյանի և Մհեր Սեդրակյանի հարցերը։ Բաբուխանյանի հասցեով բողոք-գրություն է ստացվել «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ից, որտեղ բողոքում են, որ Բաբուխանյանի ղեկավարած Zaruhi.com ամսագրում ՀԿ-ի դեմ զրպարտչական նյութեր տպագրել՝ անձամբ Բաբուխանյանի թողատվությամբ։
Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանին, ապա հիմք է հանդիսանում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության դիմումը՝ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին սպառնալու հայտնի դեպքի վերաբերյալ։
Ասում եմ Բաբուխանյանի պահով չգիտեմ, բայց ինչի՞ ա ինձ թվում, որ Սեդրակյանի հարցով ոչ մի որոշում էլ չի կայացվի...
Կոնստանտին Տեր- Նակալյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից