▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևիլիան նոր առաջարկ է պատրաստում Տիկնիզյանին

«Սևիլիան» նոր առաջարկ է պատրաստում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի համար: Այս մասին հայտնում է ռուս լրագրող Իվան Կարպովը:

Հաղորդվում էր, որ իսպանական ակումբը փորձել է անվճար վարձակալել պաշտպանին՝ 5 միլիոն եվրո գումարով։

Ըստ լրագրողի՝ «Լոկոմոտիվի» համար վարձակալության տարբերակն ընդունելի չէ. ռուսական ակումբում պատրաստ կլինեն քննարկել միայն վաճառքի հնարավորությունը:

Այդուհանդերձ, «Սևիլիան» նոր առաջարկ է պատրաստում և կարող է վճարովի դարձնել վարձակալությունը։ Հնարավոր է նաև Տիկնիզյանին գնելու փորձը, սակայն դժվար թե «Լոկոմոտիվին» առաջարկեն այնքան, որքան թիմը ցանկանում է, այսինքն՝ 8 միլիոն եվրո։ Ենթադրվում է, որ Լա Լիգայի թիմը չի կարողանա վճարել 6 մլն եվրոյից ավելի:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее