▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեքսից հաճույքը աստվածային է». Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կարծիքով, սիրելիի հետ հարաբերություններից կամ լավ կերակուրից ստացած հաճույքները «աստվածային» են։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ հղում կատարելով հովվապետի կողմից գրված «TerraFutura» գրքին։

«Հաճույքը գալիս է անմիջապես Աստծուց: Այն ո՛չ կաթոլիկ է, ո՛չ քրիստոնյա..., այն պարզապես աստվածային է», - ասել է  Հռոմի պապը։

Հայրապետի խոսքով, եկեղեցին միշտ դատապարտել է անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը, բայց միշտ ընդունել է պարզը, մարդկայինն ու բարոյականը:

«Չափազանցված բարոյականությունը, որը ժխտում է զգացմունքները, քրիստոնեական ուղերձի թյուրըմբռնում է», - շեշտել է Հռոմի պապը:

Նրա կարծիքով, ուտելու հաճույքը ծառայում է մարդուն առողջ պահելու համար, իսկ սեռական հաճույքը սերը ավելի գեղեցիկ է դարձնում և տեսակը շարունակելու երաշխիք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее