▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգո Կարապետյանը տվել է նաև Տիգրան Սարգսյանի անունը

Երեկ ՀՔԾ-ն տեղեկություն տարածեց այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ դիզվառելիքի սուբսիդավորման գործարքներում անօրինականություններ կատարելու և խոշոր չափով յուրացումների համար։ Հաստատվեց նաև այն տեղեկությունը, որ քրեական գործը հարուցվել է նախկինում գյուղնախարարի պաշտոնը զբաղեցրած ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա։

Ասում են, որ ՀՔԾ-ն չի հրապարակել վերջինի հաղորդման այն հատվածը, որտեղ այդ գործարքների կիզակետում ներկայացվում է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Այս մասին գրում է Mamul.am-ը:

Սերգո Կարապետյանը տվել է նաև Տիգրան Սարգսյանի անունը

Համաձայն շրջանառվող լուրերի, ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցի նաև Տիգրան Սարգսյանի նկատմամբ՝ հրապարակելով դա այն ժամանակ, երբ կլրանա Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահության ժամկետը։ Ասում են նաև, որ Բարսեղ Բեգլարյանի մերձավոր Տիգրան Սարգսյանը դիզվառելիքի այդ գործարքներում ունեցել է վճռական դերակատարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее