Այսօր Երեւան է եկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ փորձել է հանդիպել ՀՀ ղեկավարության առաջին դեմքերին, սակայն ապարդյուն, նրան չեն ընդունել ոչ ոք, առաջին հերթին՝ ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանը:
Hayeli.am- ն է գրում ու նշում, որ արդեն մի քանի ժամ է տեղեկություններ են շրջանառվում, որ այսօր Խաչատրյանը նաեւ հրաժարականի դիմում է ներկայացրել, գրվում է, որ նա այդ քայլին դիմել է որդու ձերբակալությունից անմիջապես հետո՝ քաջ գիտակցելով, որ այդպիսի պահանջ իր առջև կդնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Թեպետ այս լուրերը դեռ չեն հաստատվել, սակայն մեզ նաեւ հայտնի է դարձել, որ մինչ օրվա վերջ կլուծվի նաեւ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը: