▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը դիմել է ԱԺ-ին` համաներում հայտարարելու մասին առաջարկով

Մամուլը գրել էր, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընդգրկուն համաներում հայտարարել. սպասվում էր, որ համաներում հայտարարելու առաջարկությամբ Ս. Սարգսյանը կդիմեր ԱԺ-ին սեպտեմբերի առաջին շաբաթ սկսվելիք քառօրյայի ընթացքում:

Սակայն համաներման առաջարկություն ստացվել է այսօր. Սերժ Սարգսյանը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը:

Ամենայն հավանականությամբ, ԱԺ-ն այս քառօրյայում էլ կքննարկի ու կքվեարկի  «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:


Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին անգամ համաներում հայտարարվել էր 2009-ին:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее