ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` այսoր Գյումրի է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 6-րդ երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը Արագած փողոցում մասնակցել են «Արտ-Էքսպո 2013» ցուցահանդեսին: Այդ ժամանակ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ կանգնած են եղել նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին, ովքեր Սերժ Սարգսյանին հրավիրել են խաչքարերի պուրակ՝ ծանոթանալու Ամենափրկիչ եկեղեցու շինարարարական աշխատանքներին: Սարգսյանն իր անվտանգության աշխատակիցների հետ գնացել է նշված վայր եւ մոտ տասը րոպե զրուցել նախկին քաղաքապետի հետ:
Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել է Վարդան Ղուկասյանին և նրա որդուն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet