▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերժ Սարգսյանը պարտավոր էր իմանալ, թե ով է Փաշինյանը»

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Եթե նկատել եք, նորադուզցի ձկնորսների բողոքների ֆոնին հատկապես ընդդիմադիր դաշտի որոշ շրջանակներ սկսել են ոգևորվել, թե բա` բա հայրենիք կորցնելուց ո՞ւր էիք, ինչի՞ ակցիաներ չէիք անում և նման կարգի մտքեր։
Բայց` մեր հարգելի սիրելիները չեն հիշում, թե իրենք որտեղ էին, ինչպես էին ցանկացած շարժում վիժեցնում` կոմիտեներ ստեղծելով ու ներսում պայթեցնելով։ Ինչպես էին մեկը մյուսի հետևից հայհոյում` սերժականները քոչարյանականներին, քոչարյանականները սերժականներին, այս երկուսը վանեցյանականներին, վանեցյանականները մնացածին ու էսպես շարունակ։
Իսկ 2022 թվականի սեպտեմբերի՞ն ով վիժեցրեց բազմահազար բողոքող ժողովրդին` ԱԺ դիմաց, իսկ 2023 սեպտեմբերի՞ն...
Թե բա ձկնորսները...
Իսկ ավելի ճիշտ չի՞ առաջին հերթին սեփական «վոժդերին» նույն մեղադրանքներն ուղղել, ու մի հատ էլ հարցնել` ինչի՞ են ամեն գնով իրար դեմ պայքարում, որի արդյունքում ոչինչ չի փոխվում։
Ժողովուրդը պարտավոր չի քաղաքականություն իմանալ, իսկ այ քաղաքականությամբ զբաղվողները` պարտավոր են։ Սերժ Սարգսյանը պարտավոր էր իմանալ, թե ով է Փաշինյանը, ում իշխանություն էր նվիրում, Ռոբերտ Քոչարյանը պարտավոր էր իմանալ, թե ով է Սերժ Սարգսյանը, ում իշխանություն էր զիջում, Վազգեն Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը պարտավոր էին իմանալ, թե ով է Ռոբերտ Քոչարյանը, ում իշխանության էին բերում։
Այս բոլորը հանցավոր են հայ ժողովրդի առաջ, որ իրենց որոշումների արդյունքում ունեցել ենք այն, ինչ ունենք։
Ի դեպ` այս ողջ շղթայի մեջ ժողովրդի կարծիքը մեծ հաշվով ոչ ոք հաշվի չի առել։
2018-ի՞ն, ժողովուրդը ընդամենը զոհ էր, որ օգտագործվեց, ու վստահ եմ, այս թեմայով տարիներ անց բազմաթիվ գիտական հոդվածներ ու աշխատանքներ են լույս տեսնելու...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее