Մի քանի լրատվամիջոցների տված ասուլիսում Սերժ Սարգսյանն այսօր պատմել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել էին միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ:
Ըստ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այդպես էլ չի ներկայացրել առաջարկներ: Իսկ իր ուղարկած գրավոր առաջարկները, որտեղ խոսքը սահմանադրական հանձնաժողովի եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին էր՝ հետ է ստացել՝ վրան խաչ քաշած. հայտնում է Aravot.am-ը: