▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը շատ կոպիտ է խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ

Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կոպիտ է խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Երբ քննարկվել է ապրիլի 9-ին կայանալիք Սարգսյանի երդմնակալության հարցը, ԱԺ նախագահը վստահեցրել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անպայման ներկա է լինելու նիստին: Սակայն Ս. Սարգսյանը խիստ տոնով ընդհատել է Աբրահամյանին՝ նշելով, որ դա իրեն քիչ է հետաքրքրում, եւ, ընդհանրապես, վերջին ժամանակներս Աբրահամյանը չի կարողանում հստակ պատասխաններ տալ խնամուն` Ծառուկյանին առնչվող հարցերին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ առաջնորդը՝ որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել երդմնակալությանը: Իսկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այս պահին այդ մասին որեւէ հստակ տեղեկատվության չեմ տիրապետում: Ծառուկյանը երկրում չէր, եւ նրա անելիքների հետ կապված նրա հետ քննարկման հնարավորություն դեռ չեմ ունեցել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее