«Նման պարզունակ ձևով փորձել ՀՀ նախագահին ծուղակը գցել` հնարավոր չէ: Բոլորը նշեցին, որ Սերժ Սարգսյանը հմուտ քաղաքական գործիչ է, նման կերպ կվարվեր ցանկացած եվրոպական երկրի նախագահ»,-ԱԺ –ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով ԵԽԽՎ-ում «Ժառանգության» պատգամավոր Զ, Փոստանջյանի կողմից հնչեցրած հարցի մասին` ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը վիրավորվա՞ծ է հնչեցված հարցի պատճառով, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Հարցը նրան ուղղեք»:
Նշենք, որ Դ. Հարությունյանի փաստմամբ ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել բյուրոյի նիստ, քննարկվող հարցերի թվում Սիրիայում տիրող իրավիճակն է եղել, անդրադարձել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցին և տվյալ պետության կողմից իրականացված խախտումներին, խոսել են ՀՀ-ում ընտրությունների որակից:
Ելույթներով հանդես են եկել Ն. Զոհրաբյանը, Լ. Զուրաբյանը, Ա. Ռուստամյանը և ուրիշներ:
Անի Կարապետյան