Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ադրբեջանում Իլհամ Ալիևի վերընտրվելու վերաբերյալ Ադրբեջանում էլ հասկացել են ադրբեջանավարաի: Այսօր Ալևի խոսք ու լեզու Նովրուզ Մամեդովը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել այդ կապակցությամբ' նշելով, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահի աջակցության կարիքը չունի:
Նախ նշենք որ ՀՀ ղեկավարը չի էլ աջակցում պարզապես որպես հարևան երկրի նախագահ ու որպես բանակցային գործընթացի կողմ հանդիսացող նախընտրելի է համարում Իլհամ Ալևի վերընտրվելը, ինչը ի դժբախտություն Նովրուզ Մամոդովի և իր նման լիքը մամեդովների այդպես էլ չեն հասկացել հարցի բուն էությունը:
Երկրորդ' Նովրուզ Մամեդովը ցավոք չի անդրադառնում Նախագահ Սարգսյանի մյուս շեշտադրումներին, այն է' ժողովրդավարական հարևաններ և ժողովրդավարական Ադրբեջան: Միգուցե այս բառի նկատմամբ Ալիևի կաբինետում հստակ լարվածություն է առաջանում և ցանկացած միտք այդ կապակցությամբ սխալ է հնչում: Ուստի այդ իսկ պատճառով անդրադարձ չկա «ժողովրդավարական Ադրբեջան» որպես Հայաստանի ցանկալի հարևան տեսնելու Նախագահ Սարգսյանի հայտարարությանը:
Երրորդ' Մամեդովին ու իր ղեկավարին խորհուրդ եմ տալիս, որ ինչ-որ պատասխան ձևակերպելիս հասկանան նոր խոսեն:
Չորրորդ' Մամեդովը նշում է, որ Ալիևին աջակցում են ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները: ԲՐԱՎՈ, պրիմիտիվությունը Ադրբեջանում կրեդո է:
Հ.Գ. Նովրուզ Մամեդովը այլ բան չէր էլ կարող ասել, քանի որ Ադրբեջանում մեղմ ասած «մռմռում» են Նախագահ Սարսգսյանի հայտարարությունից:
Վահագն Սարոյանի գրառումը
Ֆեյսբուք