ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, բավական կոշտ է արձագանքել է համացանցում հայտնված այն տեղեկությանը, թե կիրակի Սերժ Սարգսյանի հյուրը լինելու էր Նիկոլ Փաշինյանը և քննարկելու է նոր ընդիմության համախմբման անհրաժեշտության հարցը, պայմանով, որ կոշտ գնահատականներ չեն հնչելու նախագահի հասցեին:
««Սերժիկ հեռացիր» գոչելով 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ճանապարհը մաքրածները, 2008-ին Սերժի հետ Երեւանում տասը Քաղաքացի սպանածների հետ լուր են հորինել Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպելու հնարավորության մասին:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք, Ամանորին պարտաճանաչ նրա տուն այցելողներ, նրան նվերներ եւ ընծաներ մատուցողներ, առանց նրա կենացի հաց չուտողներ, օդանավակայանում նրան դիմավորող-ճանապարհողներ, ինքնակոչ այդ մարդասպանին «Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան» տիտղոսով պատվողներ, եւ ի վերջո՝ նրա հետ Հայաստանը ավերակի վերածելու ճանապարհը՝ որպես ղեկավար եւ որպես ենթակա անցածներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ըստ տարածված լուրերի` երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայում վարչապետի անվստահության հարցը չպետք է դրվի: Իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը պետք է մասնակցեին նաև Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը,Պետրոս Մակեյանը և Սասուն Միքայելյանը: