«6-րդ գումարման ԱԺ-ում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ուղղված էր արտաքին աշխարհին, բայց ոչ ՀՀ քաղաքացուն: Ավելին, տպավորություն է, որ ելույթ գրողը Հայաստանում չի ապրում, այս աշխարհից չէ: Շատ սիրուն բաներ էր գրած, դրանց ԽՍՀՄ տարիներին ասում էին ճռճռան ճառ: Կարելի էր հնչեցնել մտքեր, առաջարկներ, որոնք իրականություն կդառնան: Պետության ղեկավարի ելույթը մարդու մոտ պետք է հույս առաջացնի, իսկ սա այդպիսին չէր: Նման ելույթներով 4 միլիոնի չենք հասնի: Ավելին, եթե երկար ժամանակ երկիրը ղեկավարած մարդը խոսում է արդարությունից, նշանակում է, որ երկրում անարդարություն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը:
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը համամիտ է՝ այն ուղղված չէր ժողովրդին, բայց ծրագրային ելույթ էր.
«Անգամ կարծիք եղավ, որ սա ապագա վարչապետի ելույթ էր: Ուղղված էր քաղաքական դաշտին, էլիտային, բիզնես համակարգին: 25 տարի է ասում են՝ պատրաստ ենք լսել առողջ քննադատություն, բայց չեն բացատրում, թե դա ո՞րն է»,-նշեց Կարեն Քոչարյանը:
Անի Կարապետյան