Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ բացահայտել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ փետրվարի 18-ի ընտրություններից հետո նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպման որոշ մանրամասներ:
Նախագահի հետ այսօրվա հանդիպման մասնակից լրագրողներից` Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գևորգ Ալթունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հետևյալ գրառումը.
-Րաֆֆի, դու հաղթե՞լ ես:
-Ոչ...
Քիչ առաջ բացահայտված հատված Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ընթացքում տեղի ունեցած զրույցից:
Առավոտ.am-ն էլ գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր բացասական պատասխանից հետո ավելացրել է,որ իր թիմակիցները սակայն կարծում են, որ չի հաղթել նաև գործող նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/18/216211/
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Նշենք, որ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը լրագրողների հետ Սերժ Սարգսյանի այսօրվա հանդիպման մասին հաղորդագրություն դեռ չի տարածել: