Մի անգամ ասել եմ, մի անգամ էլ ասեմ:
Սերժն ու Ռոբը բոլորին միշտ հաղթել են զուտ մի բանի հաշվին, ու այդ մի բանը ոչ իրենց փողն ա, ոչ էլ իրենց ձեռքում գտնվող լծակներն են, այլ իրանց միասնականությունն է: Իրանք նույն խնդիրն են միշտ լուծել՝ պահել իշխանությունը իրենց(երկուսի) ձեռքում, քանզի միայն այդպես կարող են երաշխավորել իրենց անվտանգությունը: Հրապարակային տարբեր ձևի վարկածներ են քցում, թե իբր իրանց մեջ խնդիրներ կան, թե կիսելու բաներ ունեն իրար հետ և այլն: Խնդիրներ իհարկե կան ու չեն կարող չլինել, բայց երբ այդ խնդիրները սրվում են այն աստիճան, որ կարող են վտանգել իրենց երկուսի ձեռքում գտնվող իշխանությունը ինչը հետևաբար ենթադրում է, որ վտանգի տակ է դրվում իրենց անվտանգությունը, անձնականը զոհվում ա հանուն ընդհանուր շահի:
Հիմա իրանք հերթական անգամ մի հատ հավեսով խաղ են սկսել, ու այդ խաղի մեջ ներքաշելու են բոլորիս կրկին մեզ պարտադրելով խաղի իրենց կանոները, մենք այդ խաղը խաղալու ենք, ու քանի որ խաղը իրենց կանոնով ա, վերջում կրկին պարտվելու ենք, իսկ իրենք հաղթելու են, որովհետև մենք ի տարբերություն այդ զույգի, երբեք չենք կարողացել անձնականը զոհել հանուն ընդհանուրի:
Հ.Գ. Դիմակայելու և իրենց հաղթելու միայն մի ձև կա, որը իրագործելու համար պետք ա ապահովել հետևյալ երեք պայմանը՝ ոչ մի դեպքում չներքաշվել համակարգի կողմից առաջադրվող դիսկուրսի մեջ, և ամենակարևոր երկուսը` չխաղալ իրենց առաջարկված ժամանակացույցով քանզի իրենք ի տարբերություն մեզ ժամանակի հետ խնդիր չունեն և իհարկե՝ անկախ ամեն տեսակ անձնական խնդիրներից Միասնականություն...!
Նավակ Ճոճողը (Վիլեն Գաբրիելյան)
Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անդրադարձել է վարչապետի հոդվածին՝ ասելով՝ ավելի լավ կլիներ վարչապետը լռեր…
Նա նաև շեշտել է.
«Բանավիճել որևէ մեկի հետ, առավել ևս վարչապետի, չեմ պատրաստվում: Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով:
Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացե˚լ է թե˚վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղյուսակներից են տեղեկանում, և ոչ էլ՝ նկարված վիճակագրությունից»: