Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող և ամռանը կալանավորված Վաչագան Ղազարյանը մեկ անգամ 1 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվելուց հետո կրկին կալանավորվել է նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Կարդացեք նաև՝ Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 մլն դոլարի չափով գումար փոխանցել պետությանը. հայտարարություն


