▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերժիկը պասպորտով է....», իսկ «Լյովիկը փաղաքշական է…». անվանակռիվ ԱԺ-ում

168.am-ը գրում է, որ  ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև: Լևոն Զուրաբյանը՝ խոսելով հանրահավաքների ազատության մասին օրինակ է բերել տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չի եկել  Հովհաննես Սահակյանին, ով փորձել է պատասխանել՝ ասելով. «Լյովիկ Զուրաբյանն ասում է…»: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը կիսատ է մնացել, քանի որ Լևոն Զուրաբյանն ընդվզել է՝ պահանջելով իրեն այլևս «Լյովիկ»-ով չդիմել: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ միջամտել է՝ դիմելով Հովհաննես Սահակյանին. «Ինչո՞ւ ես այդպիսի բան անում, ճիշտ չես պահում քեզ, ես խնդրում եմ վիրավորանքներ թույլ չտալ: Ընկերական եմ ասում, մենք ոչ մեկին երբեք չենք վիրավորել, դուք էլ մեզ մի վիրավորեք»: Հովհաննես Սահակյանն էլ հակադարձել է, թե «որևէ բառ ասելու համար պետք է պատասխանատու լինել»՝ նկատի ունենալով Լ. Զուրաբյանի կողմից «Սերժիկ, հեռացիր» արտահայտությունը: «Սերժիկը պասպրտով է Սերժիկ, դա վիրավորանք չէ: Բոլոր փաստաթղթերում ինքը Սերժիկ ա»,- հակադարձել է Լ. Զուրաբյանը: Նիստը վարող ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ փորձել է մեղմել լարված իրավիճակը՝ ասելով. «Լյովիկն էլ փաղաքշական է…»: 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее