▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժին որ տեսնես, ասա, որ եթե պատերազմ լինի, ինքը պիտի Նիկոլին օգնի. Աշոտյանի գրառումը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ "ոնց եք-ոնց չեքից" մինչև "բա երբա մեր երկիրը դզվելու" տիեզերքի նման հին ու փիլիսոփայական հարցադրումներ:

 

 

Տարիքով մի տղամարդ անկեղծացավ.

- Աշոտյան ջան, դուք ժողովրդից մի նեղացեք, դուք էլ եք մեղավոր եղել: Մի քիչ էս ժողովրդի դարդերից խոսայիք, մի քիչ բանի տեղ դնեիք, մի քիչ ձեր շրջապատը մաքրեիք, սենց չէր լինի:

- Դե, ճիշտ ես, պապի ջան: Հենա, շրջապատներս արդեն լաաավ մաքրվելա, - ժպտացի ես ի պատասխան:

- Հա, մեկ էլ մի բան ասեմ: Դու Սերժին որ տեսնես, ասա իրան, որ եթե, Աստված չտա, պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի: Անպայման կասես: Ինքը խորը մարդա, ասածս կհասկանա»;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее