ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմելով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին՝ ասաց, որ նախորդ տարի, երբ դիմել էին ՊՆ՝ այցելելու զորամասեր, մասնավորապես Իշխանասարի նոր դիրքեր, տարբեր պատճառաբանություններով առաջարկվել էր այցելել հին դիրքեր. «Եթե այս տարի դիմենք՝ գնալու Իշխանասարի դիրքեր, դուք կմիջնորդե՞ք, որ գնանք նոր դիրքը»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը: Քոչարյանն արձագանքեց. «Այո, բայց պաշտպանության հանձնաժողովի հետ միասին, ձեր ֆրակցիայից ովքեր ունեն թույլտվություն, կմասնակցեն այցելությանը: Նորմա՞լ է, ո՞չ, շատ լավ... Պարոն Օհանյանը, օրինակ, չունի թույլտվություն»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝