Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը եւ մարմնամարզությունը: Այնուհետեւ նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին եւ ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է»,-գրել է նա: