▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանի միտքը արժե 27 միլիոն դրամ

nrnak.com-ը գրում է. Չնայած նրան, որ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բավականին անլրջությամբ և անտակտությամբ է վերաբերվում լրատվամիջոցների հրապարակած հակաբանակային տեղեկություններին` արի ու տես, որ ՀՀ Զինված Ուժերում լրատվամիջոցները վայելում են առավել վստահություն և հարգանք, քան ՊՆ վերնախավը:

Զինծառայողների ծանր ֆինանսատնտեսական կարգավիճակին զուգահեր օրեր առաջ տեղեկություն ստացանք այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ում հարյուր հազարավոր տպաքանակով բաժանվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հերթական մտքի ճախրանքից ծնված «Ուղերձը», որի վրա բանակի ֆինանսական վարչությունը ծախսել է 27 միլիոն դրամ: Հերթական անգամ ականատես ենք լինում պետական միջոցների աննպատակ մսխմանը: Մեր բոլորի հիշողությունների մեջ վառ է մի դեպք, երբ արյան լեյկոզով տառապող ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանը, չստանալով պաշտապնության նախարարության կողմից խոստացված համարժեք գումարը՝ 27 մլն դրամը, մահացավ: Եկեք այժմ վերլուծենք Պաշտպանության նախարարության գործելաոճը և փորձենք հասկանալ այն «ուղերձի» բարոյականությունը, որն ավելի թանկ արժեր, քան հայ զինվորի կյանքը: Մենք քննադատում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին (Աստված նրա կյանքի օրերը կարճացնի), բայց չենք կարող չգնահատել այդ մարդու նվիրվածությունը սեփական երկրի բանակին. նա ծախսեց միլիարդավոր դոլարներ համամարդկային վիժվածք Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից տուն բերելու համար: Չբավարարվելով այդքանով` մարդը նվիրեց տուն, զինվորական կոչում, ազգային հերոսի կարգավիճակ և ութ տարվա աշխատավարձը: : Կամ դիտարկենք այն փաստը, թե որքան նպաստ է ստանում այժմ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մայրը, ով այս պահին ապրում է ծանր սոցիալական պայմաններում: Պաշտպանության նախարարությունը չծախսեց Ալիևի կողմից ծախսված գումարների գոնե հինգ տոկոսը իր սպայի ընտանիքի համար:

Բայց, ցավոք սրտի, մենք ծախսում ենք հազարավոր դոլարներ մի ձեռնարկի վրա, որը բանակում հայ զինվորի կողմից վերածվելու է զուգարանի թղթի, քանի որ մեր զինվորները չեն ստանում բանակում զուգարանի թուղթ և ստիպված են իրենց միջոցներով ամեն ամիս պարտադիր կերպով գնել գեներալիտետի արտադրամասերում արտադրվող զուգարանի թուղթը, որը մեղմ ասած հավասար է «նոլեվոյ» շուշաթղթի: Իսկ լավագույն դեպքում «ուղերձ-ձեռնարկը» դիրքերում ծառայելու է որպես «կպչան»: Պարոնայք սպաներ, ե՞րբ եք հասկանալու մարդկային կյանքի գնի արժեքը, տասնութ տարեկան զինվորի գինը, ե՞րբ եք մոտենալու ձեր մատղաշ սերնդին՝ որպես ձեր զավականերին, արդյո՞ք մենք այդ 67.000 դոլարը այլ նպատակային ծախսելու տեղ չունեինք: Այս հռետորական հարցերն ուղղում ենք պաշտպանության նախարար Սեյրան Մուշեղիչին:


Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее