«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասով ցուցմունք տալու: «Ներկայացվել են Գլխավոր դատախազի կողմից ներկայացված երեք դրվագներով միջնորդությունները և, մեր տեղեկություններով, Սեյրան Օհանյանին հայտնել են, որ նա մեղադրվում է վերոնշյալ արարքների կատարման համար, ուստի պետք է ցուցմունք տա: Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ԱԱԾ քննիչին գրավոր ընդամենը մի քանի բան է հայտնել. առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ մեկի հետ որևէ շահադիտական գործողություններ չի իրականացրել: Նկատենք, որ այսքանից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, և խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նշենք, որ վաղեմության ժամկետով կարճման ենթարկված գործերով պետությունը ռեսուրսներ է ծախսում (քննություն է անում), որի մասին խոսեց նաև դատախազը: Մեզ հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց, որ ուրբաթ օրը՝ փետրվարի 10-ին, հրավիրվել է ԱԱԾ, որտեղ հայտնել է, որ մեղադրանքը չի ընդունում և որևէ մեկի հետ որևէ շահադիտական գործողություններ չի իրականացրել»,- գրում է թերթը: Մանրամասները՝ այսօրվա համարում: |
Սեյրան Օհանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet