«Եթե «Փակ շուկա»-ի հարցում կան մեղավորներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Փակ շուկա»-ի և դրա շուրջ առաջացած խնդրի մասին` ասաց Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե արդյոք շինարարության մեջ ապօրինություն չի՞ տեսնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ որ լուսանկարներին ծանոթ չէ.
«Մասնագետ չեմ, շինարար ու քարտաշ էլ չեմ, որ կարողանամ պատասխանել այդ հարցին»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` վստահեցնելով, որ եթե պարզվի, որ հանցանք կա, պետք է պատասխանատուները պատժվեն` անկախ նրանից, թե ով է մեղավորը: