▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի թեմի հոգևորականները մաքրագործում են Յոթ Վերք եկեղեցին Փաշինյանի շինծու «պատարագից» հետո

Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնել են կանոնականությունը

«Այն, ինչ կատարեցինք այսօր, կոչվում է Հայրապետական մաղթանք՝ հատուկ  շեշտելու, որ այն, ինչ երեկ կատարվեց, ոչ միայն բոլորիս կամքին հակառակ էր, նաև եկեղեցու գործող կանոնին էր հակառակ։ Հակառակության ոգով գործում են նրանք, ովքեր գործում են սատանայի թելադրանքով»,- ասել է տեր Փավստոս քահանա Սարգսյանը։

Քահանան բացատրել է՝ երեկ Յոթ Վերքում մատուցված պատարագի ժամանակ նպատակային ձևով զեղչվել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։ Եթե նման զեղչում է կատարվում, ապա տեքստը կանոնականությունից շեղվում է, ուստի այսօր թեմի հոգևորականները փորձել են այդ կանոնականությունը վերականգնել։

***

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ խմբակի ու աջակիցների կողմից երեկ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում մատուցված շինծու «պատարագ»-ից հետո այսօր Շիրակի թեմի հոգևորականները մաքրագործում են եկեղեցին:

Դիտեք նաև՝

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее