▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակում տանը հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչի կախված դին

 

Երեկ՝ փետրվարի 4-ին, Շիրակի մարզում ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան միջանցքում գտնվող գազի խողովակից բրդյա շարֆով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 33-ամյա Գոռ Մանուկյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանն աշխատում էր Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցում՝ որպես մարզիչ։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբոյւր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее