▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայի հիմնախնդիրը կդառնա ԱՄՆ-ի հաջորդ նախագահի գլխացավը

Սիրիայի հիմնախնդիրը կդառնա ԱՄՆ-ի հաջորդ նախագահի արտաքին քաղաքականության ամենագլխավոր մարտահրավերներից մեկը։ Արդյո՞ք ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմը ավելի լայն ռազմական միջամտություն կձեռնարկի Սիրիայում։

Օբամայի վարչակազմը անհանգստացած է Սիրիայի քաղաքացիական պատերազմով, որի արդյունքում շուրջ 10 միլիոն մարդ տեղահանվել է ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։ Այսուհանդերձ ԱՄՆ-ի ներկա կառավարությունը Սիրիայում ռազմական ավելի լայն միջամտություն չի նախատեսում։

՛՛Ոչ՛ ԱՄՆ-ը, ո՛չ որեւէ այլ երկիր, չի կարող լուծել Սիրիայի ներքին խնդիրները ռազմական միջամտությամբ՝՝,- նշել էր Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնսթը։

Այսպիսով Սիրիայի խնդիրը կդառնա ԱՄՆ-ի հաջորդ նախագահի առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը։

՛՛Սիրիայի բազմաշերտ խնդիրները կդառնան ԱՄՆ-ի հաջորդ նախագահի ծանր ժառանգությունը, թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ փախստականների խնդրի առումով՝՝,- նշում է Atlantic Council վերլուծական կենտրոնից Ֆայսալ Իթանին։

Սիրիայի խնդրի նկատմամբ ԱՄՆ-ի ներկա վարչակազմի մոտեցումը արդեն իսկ հակասությունների առիթ է հանդիսանում տարածաշրջանի՝ ԱՄՆ-ի դաշնակիցների միջեւ։

Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիան, Կատարը, Հորդանանն ու Միացյալ Արաբական Էմիրությունները սպասում են ԱՄՆ-ի ավելի ակտիվ միջամտության։

Վերլուծաբանները հավաստում են սակայն, որ եթե ԱՄՆ-ի հաջորդ նախագահը հաշվի առնի ամերիկյան հասարակության կարծիքը՝ Սիրիայում ակտիվ ռազմական միջամտություն ԱՄՆ-ի կողմից չի ձեռնարկվի։

՛՛ Ամերիկյան հանրությունը չի տեսնում Սիրիան որպես գլխավոր խնդիր, ամերիկյան հանրությունը ավելի անհանգստացած է ՛՛ Դաեշ՝՝-ի խնդրով՝՝,-նշում է ՛՛SAIS՝՝ կենտրոնի վերլուծաբան Դենիս Սերվըրը։

Վերլուծաբան Դենիս Սերվերը նշում է, որ ոչ՛ Դոնալդ Թրամփը, ո՛չ էլ Հիլարի Քլինթընը հանդես չեն եկել Սիրիայի շուրջ իրենց կոնկրետ ռազմավարությամբ։

Սակայն երկուսն էլ առաջնային են համարում ՛՛Դաեշ՝՝- ի եւ ծայրահեղական այլ խմբերի դեմ պայքարը։

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее