Բարի լույս սիրելիներ, աշխարհը կանգնած է մարտահրավերների առջև: Սիրիայի պատերազմը մեր բոլորի պատերազմն է: Սիրիացիները մեզ փրկեցին 1915-ին, այսօր այնտեղ վտանգված է ոչ միայն սիրիացու, այլ նաև սիրիահայերի կյանքը: Մենք ևս մեծ կորուստներ ենք ունենալու: Չկա իմ և քո պատերազմ, հարկավոր է ՈՉ ասել պատերազմին: Խաղաղություն աշխարհին: Հարկավոր է բարձրաձայնել և ետ չմնալ աշխարհում ծավալված մարդասիրական պահանջից: Այսօր, 12.00-ին եկեք Սիրիայի դեսպանատան մոտ խնդրում եմ, զորակցություն հայտնենք և բարձրաձայնենք մեր պահանջը:
Սյուզան Սիմոնյանի գրառումը
Ֆեյսբուք