galatv.am-ը, հղում անելով ИА REGNUM-ին, գրում է, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Սիրիայի հակամարտության հետ կապված «էթնո պոռթկում» է կանխատեսում. սեպտեմբերի 11–ին ՌԴ պետդումայում Սիրիայի հարցով նախագծի վերաբերյալ խոսելիս` Ժիրինովսկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «այստեղ գլխավոր խաղացող է հանդիսանում Իսրայելը` ԱՄՆ քաղաքականությունը որոշում է Իսրայելը»:
«Իրանի տապալումով Իսրայելը կհանգստանա, սակայն մենք կստանանք բոլոր զինյալներին, որոնց կվռնդեն Լիբիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Իրաքից... Նրանք կավերեն ամբողջ Հարավային Կովկասը` Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և էթնո պոռթկում կկատարվի Հյուսիսայում Կովկասում»,- կանխատեսում է քաղաքական գործիչը:
Առավել մանրամասն` այստեղ