Ռուսաստանում Ազգային միասնության տոնի նախօրեին` նոյեմբերի 3-ին, Մոսկվայի Լուժնիկի ստադիոնում տեղի է ունենալու բազմազգ ֆորում եւ տոնական մեծ համերգ, որի շրջանակում հանդես են գալու ռուսաստանյան էստրադայի արտիստները եւ ոչ միայն:
Այս մասին գրում է bravo.am-ն ու մանրամասնում է, որ ելույթ են ունենալու Սիրուշոն, Եվա Ռիվասը, Զառան, Իոսիֆ Կոբզոնը, Ալեքսանդր Սերովը, Լյուբե խումբը, Վալերի Մելաձեն, Դիմա Բիլանը, Դմիտրի Կոլդունը, Դաթոն, Սոսո Պավլիաշվիլին, Ավրաամ Ռուսոն ու այլք:
Ֆորումի կազմակերպիչներն են Ռուսաստանի հայերի միությունը, Ռուսաստանի երիտասարդական եւ մանկական միավորումների ազգային խորհուրդը, Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսն ու այլ միություններ:
Միջոցառմանը հրավիրված են 100 հազարից ավելի հյուրեր: