▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրխանյանը տեղեկություն է ունեցել խմբի ծրագրերի մասին

2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դեռևս մայիս ամսից կոնտակտներ է ունեցել խմբի ղեկավարների հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:

«Մեր գնահատմամբ՝ նա տեղեկություն է ունեցել խմբի ծրագրերի մասին,  դրանից հետո ուրույն դերակատարություն է ստանձնել: Մեր խնդիրն է՝ պարզել, թե Շիրխանյանը գործողություններ կատարել է, թե՝ ոչ»,-նշեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալը:

Քրեական գործով քննչական խմբի ղեկավարն անդրադարձավ նաև Շիրխանյանի առողջությանը վերաբերող տեղեկատվությանը.

«Դրանք չափազանցված են և իրականությանը չեն համապատասխանում: Հետաքրքիրն այն է, որ Վահան Շիրխանյանը երբևէ չի բողոքել իր նկատմամբ անտարբերությունից կամ վատ վերաբերմունքից: Նրա առողջականի մասին մեզ իրազեկել են իր պաշտպանները, որից հետո մենք պատշաճ կերպով տեղեկացրել ենք քրեակատարողական հիմնարկին, որն էլ ապահովել է բժշկական հետազոտումը: Այժմ նշանակել ենք դատաբժշկական փորձաքննություն և սպասում ենք եզրակացությանը»:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին. նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված`ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее